Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն, փլուզում Ջրվեժում․ կա վիրավոր, մեքենաներ են վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ մարտի 5-ին, պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժում՝ Մայակ թաղամասի 35/1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել պայթյուն-փլուզում, կա տուժած։

ArmLur.am-ը դեպքի վայրում է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանի, տեղակալ Զավեն Մելքոնյանի և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ։

Տուժածին քաղաքացիների և Երևանի 103 շտապօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով՝ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, նրա տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու պարեկ Ֆելիքս Պետրոսյանը։ Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։

Պայթյուն-փլուզման հետևանքով վնասվել են 8 ավտոմեքենա՝ «Mercedes», «BMW X5», «Jeep», «Nissan» և 2 «Kia» մակնիշի, ինչպես նաև հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մի քանի բնակարանների պատուհանների ապակիներ։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից քննչական խումբը մեկնել է հիվանդանոց, ապա կժամանի դեպքի վայր։

Տեղում աշխատել են նաև «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Պարզվել է, որ պայթյունի վայրը գազաֆիկացված չէ։

Նախնական տվյալներով՝ պայթյունը հնարավոր է առաջացած լինի ավտոմեքենայի կամ կենցաղային օգտագործման գազաբալոնից։




Լրահոս