Armenian text to speach

Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։

«Մենք չենք թիրախավորում հարևան երկրները։ Իրանի քաղաքականությունն այն է, որ հարվածներ հասցվեն միայն հակառակորդների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին, որոնք գործում են տարածաշրջանում և օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու համար»,- նշել է դիվանագետը։

«Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջանում կան որևէ ռազմաբազաներ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակման համար, մենք հարվածելու ենք դրանց։ Դա է մեր քաղաքականությունը»,- ասել է Ղարիբաբադին՝ վերահաստատելով Թեհրանի դիրքորոշումը։




Լրահոս