Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ հրթիռային հարված են հասցրել ամերիկյան նավթատար նավին Պարսից ծոցի հյուսիսային հատվածում։
Համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդագրության՝ հարվածը իրականացվել է հինգշաբթի վաղ առավոտյան, և հարվածի արդյունքում նավթատար նավը հրդեհվել է։
ԻՀՊԿ-ն նշել է, որ ավելի վաղ նախազգուշացրել էր, որ պատերազմի պայմաններում միջազգային իրավունքի և գործող կանոնակարգերի համաձայն Հորմուզի նեղուցով նավարկության վերահսկողությունը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ բոլոր պետությունները պարտավոր են պահպանել այդ կանոնները։ Միաժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգներին, Իսրայելին, եվրոպական երկրներին և նրանց աջակցող կողմերին պատկանող ռազմական և առևտրային նավերին չի թույլատրվի անցնել Հորմուզի նեղուցով։
ԻՀՊԿ-ն նաև նախազգուշացրել է, որ եթե Հորմուզի նեղուցում հայտնաբերվի ամերիկյան, իսրայելական կամ եվրոպական որևէ նավ, այն «անպայման կհարվածվի»։
Լարվածությունը տարածաշրջանում շարունակում է աճել՝ Իրանի և ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ռազմական բախումների ֆոնին։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























