Թուրքիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում երրորդ երկրների վրա հարձակումները և աջակցություն է հայտնում Ադրբեջանին, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իրանից անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
«Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որոնք մեծացնում են պատերազմի տարածման ռիսկը։ Թուրքիան, ինչպես միշտ, կշարունակի աջակցել Ադրբեջանին», – ասվում է հայտարարության մեջ։





























