ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտնել է ր ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեկնածու:
Սյունիքում իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը հասցնելու եմ ավարտին մինչ իմ պաշտոնավարման ավարտը»,- գրել է Դանիելյանը։





























