Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը երեկ հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերը հարվածել են ԱՄՆ-ի «Աբրահամ Լինքոլն» ավիակրին։
Շտաբի խոսնակի խոսքով՝ ավիակիրը, որը մոտեցել էր Իրանի ծովային սահմաններից մոտ 340 կմ հեռավորության վրա՝ Օմանի ծովում, և փորձում էր վերահսկել Հորմուզի նեղուցը, հարվածի է ենթարկվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի անօդաչու սարքերի կողմից։
Խոսնակը նշել է, որ հարվածից հետո նավը, ուղեկցող կործանիչների հետ միասին, արագ հեռացել է տարածքից և այժմ գտնվում է տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու։
Մի քանի օր առաջ ԻՀՊԿ-ն նաև հայտարարել էր, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը թիրախավորվել է չորս բալիստիկ հրթիռներով՝ «Իրական խոստում 4» գործողության շրջանակում։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի զինված ուժերի «ուժեղ հարվածները» հակառակորդին մտել են նոր փուլ, և որ ցամաքն ու ծովը կարող են «դառնալ ահաբեկչական ագրեսորների գերեզման»։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի

























































































