ԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2013 թվականին թույլատրվո՞ւմ է «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքների իրացումը:

Արմենակ Մանուկյան (38 տարեկան, ապրանքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 01.11.2012թ. ընդունված «Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու եւ «2008» ու «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին» N 1385-Ն որոշման դրույթներով: Ըստ այդմ՝ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է ՀՀ ներմուծված կամ ՀՀ-ում արտադրված «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորովին զարմանալի չի լինի, եթե ընդունված օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2014 թվականի հունվարի 1-ից, գործի մասամբ կամ հատուկենտ մարդկանց համար: Չէ՞ որ դա մեր երկրում օլիգարխների համար սովորական գործելաոճ է:




Լրահոս