Armenian text to speach

Փաստաբանների պալատը՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փաստաբանների պալատն անդրադարձել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությանը։

 

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը: Հ.Գ. Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»։




Լրահոս