Հրահանգներ են տրվել տարհանել Թեհրանում գտնվող դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները, մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի.
«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում դեսպանատունը և գլխավոր հյուպատոսությունը տարհանելու համար»։























