ԳՆԱՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում բնականոն գնաճ: Ի՞նչ ենք հասկանում` դա ասելով:

Արա Համբարձումյան (31 տարեկան, տնտեսագետ) 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բնականոն գնաճն այն ցուցանիշն է, որը զերծ է գների շոկային (կարճաժամկետ) տատանումներ ունեցող ապրանքների եւ ծառայությունների գնաճից: Օգտվելով ԱՎԾ կողմից հաշվարկված գնաճի ցուցանիշի հիմքում ընկած տեղեկատվությունից (ենթացուցանիշներից) եւ կիրառելով հաշվարկման նույն սկզբունքը՝ ԿԲ-ում յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է բնականոն գնաճի ցուցանիշը: Այն բացառում է շոկերի ազդեցությունը. օրինակ՝ մրգերի եւ բանջարեղենի գների կտրուկ աճը կամ նվազումը՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով, կամ, օրինակ, միջազգային շուկայում որեւէ ապրանքի գնի աճը կամ նվազումը, որը ՀՀ ներմուծման եւ ՀՀ-ում սպառման արդյունքում հանգեցնում է գնաճի կամ գնանկման: Օրինակ՝ 2009թ.  ընդհանուր գնաճը կազմել է 6.5%, բնականոն գնաճը՝ 5.3%: Տարբերությունը՝ 1.2 տոկոսային կետը, կոմունալ ծառայությունների սակագների աճով էր պայմանավորված: 2010թ. ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 9.4%, իսկ բնականոն գնաճը՝ 6.3%: Տարբերությունը՝ 3.1 տոկոսային կետը, պայմանավորված է եղել ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի գների աճով, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների աճով, որը ներմուծվող ապրանքների գների միջոցով ազդեցություն է թողել ՀՀ գնաճի ցուցանիշի վրա: Ստացվում է, որ ԿԲ-ի կողմից հաշվարկվող բնականոն գնաճն ընդհանուր գնաճի այն մասն է, որը զերծ է առաջարկի շոկերից: Ներկայումս ԿԲ-ն նպատակադրում է ընդհանուր գնաճի 12-ամսյա ցուցանիշը եւ հետեւում է բնականոն գնաճի ցուցանիշին՝ գնաճի վրա համախառն պահանջարկի զարգացումների ազդեցությունը գնահատելու նպատակով:

ՀՀ կենտրոնական բանկ 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ գնաճն առաջին հերթին մեծ ազդեցություն է ունենում սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց վրա: Նշենք, որ 2014թ. պետբյուջեի նախագծում, ինչպես եւ նախորդ` 2013թ. բյուջեում, 12-ամսյա գնաճի ցուցանիշը սահմանված է 4%-ի չափով:




Լրահոս