Armenian text to speach

Մարտի 7․ օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեպքեր

  • 161 թ. — մահանում է Անտոնինոս Պիոս կայսրը, նրան փոխարինում են որդեգրված որդիները՝ Մարկոս Ավրելիոս-ը և Լուցիոս Վերոս-ը։
  • 321 թ. — Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարում է պաշտոնական հանգստյան օր։
  • 1657 թ. — Լուի XIV-ը արգելում է ամերիկացի հնդկացիներին ալկոհոլ վաճառելը։
  • 1799 թ. — Նապոլեոն Բոնապարտը գրավում է Ջաֆա քաղաքը Պաղեստինում։
  • 1824 թ. — Ֆերենց Լիստը Փարիզում տալիս է համերգ և մեծ հաջողություն ունենում։
  • 1876 թ. — Ալեքսանդր Գրահամ Բելը արտոնագրում է հեռախոսի գյուտը։
  • 1981 թ. — բացվում է Երևանի մետրոպոլիտենը։

Ծնունդներ

  • 1837 թ. — Գևորգ Չմշկյան, հայ դերասան, ռեժիսոր և դրամատուրգ (մ. 1915)։
  • 1871 թ. — Օլգա Մայսուրյան, հայ դերասանուհի (մ. 1931)։
  • 1875 թ. — Մորիս Ռավել, ֆրանսիացի կոմպոզիտոր (մ. 1937)։
  • 1878 թ. — Բորիս Կուստոդիև, ռուս նկարիչ (մ. 1927)։
  • 1888 թ. — Ստեփան Բաղդասարյան, հայ դրամատուրգ և բժիշկ (մ. 1941)։
  • 1908 թ. — Աննա Մանյանի, իտալացի դերասանուհի (մ. 1973)։
  • 1927 թ. — Էդգար Էլբակյան, հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (մ. 1988)։
  • 1932 թ. — Կարապետ Եղիազարյան, հայ նկարիչ, գոբելենագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ։
  • 1959 թ. — Լուչանո Սպալետտի, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ։
  • 1960 թ. — Իվան Լենդլ, չեխ թենիսիստ։
  • 1970 թ. — Ռեյչել Ուայզ, անգլիացի դերասանուհի։
  • 1984 թ. — Մաթյո Ֆլամինի, ֆրանսիացի ֆուտբոլիստ։

Մահեր

  • 1274 թ. — Թովմա Աքվինացի, իտալացի փիլիսոփա և աստվածաբան (ծն. 1225)։
  • 1938 թ. — Շերամ, հայ գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող (ծն. 1857)։
  • 1990 թ. — Լուիս Կարլոս Պրեստես, բրազիլական և միջազգային բանվորական շարժման գործիչ։
  • 2000 թ. — Չարլզ Գրեյ, անգլիացի դերասան (ծն. 1928)։

Տոներ

  • Ալբանիա — Ուսուցչի օր



Լրահոս