Armenian text to speach

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը․ փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նշենք, որ փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Տնային կալանքի միջնորդությունը մակագրվել էր դատավոր Տիգրան Դավթյանին, նիստը նշանակված էր ժամը 21:00-ին։ Արդյունքում փաստաբանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք, որ փաստաբանը ձերբակալվել էր երեկ առավոտյան․ նրան մեղադրում են արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության՝ քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան, և ականատես վկային մեղադրյալի եղբոր հետ հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություն։

Ռուբիկ Հակոբյանը չի ընդունում մեղադրանքը։

Քնար Մանուկյան

 




Լրահոս