Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Շենգավիթում 62-ամյա տղամարդուն uպանելու դեպքից. ու՞ր էր տարել նա որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից։ Մասնավորապես, նրա որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, և պատերազմին մասնակցելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել։

62-ամյա Ռուբենը պարբերաբար որդուն բերել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում գտնվող բժշկական կենտրոն, և ահա այցերից մեկից հետո 62-ամյա տղամարդուն գտել են Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում սպանված։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս