Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։





























