Armenian text to speach

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լիբանանում մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումներից զոհվածների թիվը Լիբանանում հասել է 294-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը, շաբաթ օրը հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 294 մարդ, վիրավորվել՝ 1023-ը», – նշել է նախարարությունը։

«Հեզբոլլահը» վերսկսել է ակտիվ ռազմական գործողությունները Իսրայելի դեմ երկուշաբթի գիշերը՝ տարածաշրջանում հակամարտության սրման և Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ինտենսիվ հարվածների ֆոնին։

Ի պատասխան՝ Իսրայելի բանակը ակտիվացրել է Լիբանանի վրա հարձակումները՝ հարձակվելով Բեյրութի հարավային արվարձանների, ինչպես նաև երկրի արևելյան և հարավային շրջանների վրա։




Լրահոս