«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հարցումներ է անցկացնում տարբեր թեմաների շուրջ: Այսօրվա հարցն ուղղված է ժողովրդական արտիստ Հրաչյա Աշուղյանին, ումից պազեցինք, թե հետեւում է արդյոք հայկական շոու բիզնեսում կատարվող իրադարձություններին, գիտի արդյոք այսօրվա կատարողներին: «Հետեւում եմ, կան լավ ձայներ, բայց դրանց կողքին կան նաեւ լրիվ անտիպոդ բաներ: Ինձ դուր են գալիս այն երիտասարդ կատարողները, որոնք հետեւում են Ռուբեն Մաթեւոսյանի, Բելլա Դարբինյանի եւ նրանց պես մեծ կատարողների դպրոցին: Հայաստանում դեռ կա մշակութային կյանք: Պետք է ապրենք այն հույսով ու հավատով, որ դեռ վերելքներ կունենանք: Մեզ հարիր չեն թուրքա-արաբա-հունա-պարսկա-հայկական այդ մելոդիզմները»,-նշեց Հ.Աշուղյանը:
ԱՊՐԵՆՔ ՀՈՒՅՍՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ