«Ես այժմ գտնվում եմ հիվանդանոցում՝ այցելելու վերջին իրադարձությունների ընթացքում վիրավորված հինգ անձանց։ Նրանք բոլորն էլ քաղաքացիական անձինք են՝ երկուսը էմիրաթցի, մեկը հնդիկ, մեկիը սուդանցի և մեկը իրանցի։ Նրանք բոլորն էլ մեր պատասխանատվության տակ են, և Աստծո կամոք լիովին կապաքինվեն։
Երկրորդը, ինչ կցանկանայի ասել, այն է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ամեն ինչ կարգին է։ Սա բազմաթիվ նվիրված մարդկանց տունն է՝ մարդկանց, որոնց կողքին կանգնելը մեզ համար պատիվ է այս երկրում։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր զինված ուժերին իրենց կատարած կենսական դերի, ինչպես նաև այս պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ ծառայության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև անվտանգության մյուս կառույցներին՝ Ներքին գործերի նախարարությանը, Անվտանգության ծառայություններին, Քաղաքացիական պաշտպանությանը, ինչպես նաև ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները առանձին չնշեցի։
Սակայն նրանք բոլորը կատարում են մի պարտականություն, որը պատիվ է բերում Արաբական Միացյալ Էմիրություններին և պատիվ է բերում յուրաքանչյուրին, ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին։
Մեկ այլ կետ, որը կցանկանայի նշել, այն է, որ այս երկրում ապրող էմիրաթցիները իրենց պարտականությունը կատարել են այնպես, որ ուրախություն և հպարտություն է ներշնչում, ինչպես միշտ էլ սպասվում էր նրանցից։ Թող Աստված պահպանի նրանց։
Ինչ վերաբերում է մեր երկրում ապրող բնակիչներին՝ մեր հյուրերին և մեր մեծ ընտանիքին, նրանք իսկապես պատվել են մեզ իրենց դիրքորոշմամբ։ Հուսով ենք, որ նրանք մեզ կներեն, եթե որևէ կերպ թերացել ենք։ Թող Աստված պահպանի ձեզ և պահպանի նրանց։
Մենք պատերազմի ժամանակաշրջանում ենք, և ես նրանց խոստանում եմ, որ մենք կկատարենք մեր պարտքը, քանի որ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր ժողովրդին և մեր երկիրը։
Մեկ այլ ուղերձ, որը ցանկանում եմ փոխանցել, ուղղված է Արաբական Միացյալ Էմիրությունների թշնամիներին։ Արաբական Միացյալ Էմիրությունները գրավիչ են, Արաբական Միացյալ Էմիրությունները գեղեցիկ են։ Արաբական Միացյալ Էմիրությունները օրինակելի պետություն են։ Բայց ես նրանց ասում եմ՝ մի՛ խաբվեք Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին տեսքից։
«Արաբական Միացյալ Էմիրություններն ունի հաստ մաշկ և դառը միս. մենք հեշտ թիրախ չենք»։
Մենք կկատարենք մեր պարտքը մեր երկրի, մեր ժողովրդի և մեր բնակիչների նկատմամբ, որոնք նույնպես մեր ընտանիքի մի մասն են։
Թող Աստված պահպանի Արաբական Միացյալ Էմիրությունները, պահպանի նրա ժողովրդին և արժանապատվությամբ ու անվտանգությամբ պաշտպանի այնտեղ ապրող յուրաքանչյուր անձի։
Ես խոստանում եմ բոլորին, որ մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղ, քան նախկինում։ Առանց որևէ կասկածի։
Թող Աստված պահպանի ձեզ բոլորիդ»։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

























