
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետա-իրավական հարցերով հանձնաժողովի նախագահների հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանի` Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակումից հետո այդ երկու պաշտոնները թափուր էին մնացել:
Նա նշեց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար կլինի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ կլինի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: