ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը նշանակալից փոքրամասնային բաժնեմաս է ձեռք բերել «Բեկոն Հոլդինգ»-ում՝ աճի խթանման ու շուկայում դիրքի ամրապնդման նպատակով

• Բաժնետիրական ներդրումը կբարելավի կորպորատիվ կառավարումը և կաջակցի արտահանմանն ու շուկայի մասնաբաժնի ընդլայնմանը
• Շեշտադրում՝ հաշվեկշռի օպտիմալացմանը, գործընթացների ավտոմատացմանն ու լոգիստիկ ենթակառուցվածքներում ներդրումներին
• Գործառնական արդիականացում և արտադրանքի պորտֆելի վերանայում՝ արդյունավետության և մասշտաբելիության բարձրացման նպատակով
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որն «Ամբեր Կապիտալ Արմենիայի» կողմից կառավարվող մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, ձեռք է բերել նշանակալից փոքրամասնային բաժնեմաս «Բեկոն Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի հոլդինգային ընկերությունում, որը հանդիսանում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների առաջատար արտադրող Հայաստանում: Հիմնադրամի ընդհանուր ներդրումը կազմում է 6.0 միլիոն ԱՄՆ դոլար:

1995թվականին հիմնադրված ընկերությունը դարձել է ոլորտի առաջատարներից մեկը՝ շնորհիվ ամուր ապրանքանիշի դիրքավորման և կայուն բարձր որակի պահպանման։ Այսօր այն ունի նշանակալի ներկայություն ներքին շուկայում և առաջարկում է լայն արտադրական տեսականի, որը համահունչ է սպառողների փոփոխվող նախընտրություններին։

Ներդրումը կաջակցի համապարփակ զարգացման ռազմավարությանը, որը կենտրոնացած է գործառնական արդիականացման ու ենթակառուցվածքների կատարելագործման վրա։
Առաջնահերթ ուղղություններից են արտադրական գործընթացների ավտոմատացումը և լոգիստիկ հնարավորությունների բարելավումը՝ ուղղված արդյունավետության, մասշտաբելիության և գործառնական կառավարման որակի բարձրացմանը։
Միաժամանակ ընկերությունը կզարգացնի արտադրանքի պորտֆելը և կամրապնդի իր առևտրային հարթակը՝ ապահովելու շուկայի հետագա ընդլայնում, արտահանում, և երկարաժամկետ արժեքի ստեղծում։
«Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ընդգծել է.
Մենք ուրախ ենք հայտարարել, որ ամիսներ տևած բանակցությունների արդյունքում ներդրումը իրականացվեց։ Մեր գործընկերությունը միտված է ընկերության ամբողջ առևտրային ներուժի բացահայտմանը՝ կապիտալի խելամիտ օգտագործման, ամուր կորպորատիվ կառավարման և կարգապահ ու թափանցիկ ֆինանսական կառավարման միջոցով։ Մենք տեսնում ենք մեծ հնարավորություններ շուկայի մասնաբաժնի ընդլայնման, և կայուն, երկարաժամկետ աճի համար»։
«Այս գործընկերությունը «Բեկոն Պրոդուկտ»-ին տրամադրում է թե՛ կապիտալ, թե՛ ռազմավարական փորձագիտություն՝ զարգացման հաջորդ փուլ անցնելու համար։ «Ամբեր Կապիտալի» հետ մենք նպատակ ունենք խթանել աճը, ներկայացնել նոր արտադրատեսակներ և առավել ամրապնդել մեր դիրքերը հայկական շուկայում և արտերկրում»,- ասել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Պավլիկ Մարգարյանը։
«Ամբեր ԿապիտալԱրմենիայի» կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր Կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոցով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:
EU-Armenia SME Fund acquires significant minority stake in Bacon Holding to accelerate growth and strengthen market position

• Equity investment to enhance corporate governance, support export and market share expansion
• Focus on balance sheet optimisation, investment inautomation and logistics infrastructure
• Operational modernisation and product portfolio refinement to enhance efficiency and scalability
EU-Armenia SME Fund, a private equity fund managed by Amber Capital Armenia, has acquired a significant minority stake in Bacon Holding CJSC, the holding company of Bacon Product LLC, a leading Armenian producer and processor of meat products and convenience foods. The total investment by the Fund amounts to USD 6.0 million.
Established in 1995, the Company has developed into one of the leaders in its sector, supported by strong brand positioning and consistent product quality. It maintains a strong domestic market presence and a diversified product offering aligned with evolving consumer preferences.
The investment will support a comprehensive development strategy centred on operational modernisation and infrastructure enhancement. Key priorities include process automation and upgrades to logistics capabilities, aimed at improving efficiency, scalability and execution quality. In parallel, the Company will advance product portfolio development and strengthen its commercial platform to support continued market expansion, export and long-term value creation.
Anushavan Simonyan, CEO of Amber Capital Armenia, said:
“We are very pleased to have secured this investment, which followed several months of negotiations. Our partnership is focused on unlocking the Company’s full commercial potential through smart use of capital, robust corporate governance and disciplined, transparent financial management. We see meaningful opportunities for market share expansion and sustainable long-term growth.”
Pavlik Margaryan, shareholder of Bacon Product, said:
“This partnership provides Bacon Product with both capital and strategic expertise to move into the next stage of development. Together with Amber Capital, we aim to accelerate growth, introduce new products and further consolidate our position in the local market and abroad.”
The EU-Armenia SME Fund, a private equity fund managed by Amber Capital Armenia, was launched in Armenia in January 2020 with investments from the European Union (EU), European Bank for Reconstruction and Development (EBRD), Amundi-ACBA Asset Management, the Hirair and Anna Hovnanian Foundation and the investment team of Amber Capital. The Fund has since raised further capital from C-Quadrat Ampega Asset Management Armenia, the Dutch Entrepreneurial Development Bank (FMO) and the Government of Armenia, as well as a number of Diaspora investors, with total committed capital of over USD 60 million. The Fund is committed to financing the sustainable growth of Armenian businesses through capital investments and introduction of high standards of environmental, social and corporate governance practices.(Գ)

























