10 օրից ավել է Իրանում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Իսրայելը ԱՄՆ-ի հետ համատեղ հրթիռակոծության տակ է պահում Իրանի ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ։ Իսրայելի թիրախում է նաեւ Իրանի նավթապահեստարանները։ Անցած գիշերը Իսրայելը հարվածել է Թեհրանի Շահրան նավթխպահեստարանը։
Ռազմական գործողություններին զուգահեռ Իրանում նոր նշանակումներ են։
Այաթոլլահ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին ընտրվել է Իրանի նոր հոգևոր առաջնորդ։
Իրանցի քաղաքական մեկնաբանները հայտնում են, որ յուրաքանչյուր գեներալին, նախարարին փոխարինող 5-ից 7 մարդ է ընտրված։
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնում է որ պատերազմի հետեւանքով զոհվել է ավելի քան 1200 խաղաղ բնակիչ, եւ վիրավորվել ավելի քան 10000 քաղաքցի։
Հիշեցնենք, որ Իսրայելը ԱՄՆ-ի հըտ համատեղ վերսկսել է Իրանի դեմ ռազմական գործողությունները փետրվարի 28-ի առավոտյան։ Այն ծանր նյութական եւ մարդկային կորուստներով շարունակվում է առ այսօր։
Նանիկ Աղասյնա
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































