Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է սպասվում ԱԱԾ շենքը հրկիզող տղամարդուն․ ութից տասներկու տարի․ ահաբեկչnւթյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԱԾ շենքը հրկիզելու գործով ձերբակալված անձին տանում են դատարան՝ խափանման միջոցի հարցը լուծելու։ ՀՀ քննչական կոմիտեից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն։

  1. Պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը կամ դրա իրական սպառնալիքը, կամ շինություն, կամ տրանսպորտային, հաղորդակցության կամ կապի միջոց, այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը՝ զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արարք կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով։

Մարտի 6-ին ԱԱԾ շենքի վրա վառվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ԱԱԾ շենքի վրա և ցանկացել հրկիզել ԱԱԾ շենքը։

Մասնավորապես՝ ձերբակալված անձը նետել է շենքի վրա Մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես Մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Վերջինս ձերբակալված է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս