Armenian text to speach

«Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կշարունակվի առանց ընդհատման»․ հայտարարել է իրանցի պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը չի դադարեցնի միջուկային տեխնոլոգիաների մշակումը, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կշարունակվի առանց ընդհատման», – ասել է Էսլամին:

Խոսելով ռադիոբժշկության և սննդի ոլորտում միջուկային տեխնոլոգիաների կիրառման մասին՝ նա ընդգծել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին, փորձել է ապահովել ծառայությունների անխափան մատուցումը այն ոլորտներում, որոնք անմիջականորեն կապված են քաղաքացիների կյանքի հետ։




Լրահոս