Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում, անկասկած, կպահանջի մեծ արիություն և անձնազոհություն։ Համոզված եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կհամախմբեք իրանցի ժողովրդին՝ դաժան փորձությունների առջև», – ասված է շնորհավորանքում։





























