ԿԳՄՍ նախկին փոխնախարար, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմի անդամ Գրիշա Թամրազյանը շնորհավորել է անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանին ծննդյան օրվա առթիվ։
«Ծնունդդ շնորհավոր, լեգենդ։
Դու բազում հայ պատանիների համար օրինակ ես եղել և շարունակում ես ոգեշնչել նոր սերունդներին։ Քո հաղթանակները ոչ միայն սպորտային պատմություն են, այլ նաև ուժի, աշխատասիրության ու կամքի խորհրդանիշ։ Ընկերս, մաղթում եմ քաջ առողջություն, նոր հաջողություններ և երկար տարիների հաղթական ճանապարհ»։
Արմեն Նազարյանը Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի և օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, սպորտի վաստակավոր վարպետ, ՖԻԼԱ-ի փառքի սրահի անդամ։





























