ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 18-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այդ օրը հանձնաժողով է գնալու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը ներկայացնելու է ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի բյուջեի կատարողականը։
Նշենք, որ առաջիկա օրերին ուժային կառույցի ներկայացուցիչները ևս խորհրդարան են գնալու՝ 2025 կատարողականը ներկայացնելու համար։
Սոնա Գրիգորյան





























