Armenian text to speach

Միլիոնավոր եկամուտներ՝ տարբեր կազմակերպություններից․ ինչ է հայտարարագրել Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը, ուսումնասիրելով  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի հայտարարագիրը, բացահայտեց մի շարք   խնդրահատույց կետեր։   Լուսինե Քոչարյանը պաշտոնը ստանձնել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին։ Նա նախարարությունում աշխատում է նախարար Արսեն Թորոսյանի թիմում, որը նախկինում զբաղեցրել է նաև առողջապահության նախարարի պաշտոնը։

Լուսինե Քոչարյանի կենսագրության համաձայն՝ նա աշխատել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունում, որպես Առողջապահության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև , որպես  գլխավոր քարտուղար,  այն ժամանակահատվածում, երբ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Թորոսյանը։

ArmLur.am-ը պարզեց , որ  Քոչարյանի ամուսինը՝ Արա Համբարձումյանը, աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում՝ որպես ֆինանսական տնօրեն։ Հայտարարագրի համաձայն՝ Քոչարյանը եկամուտ է ստացել նաև Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ Լուսինե Քոչարյանն ունի 1 միավոր անշարժ գույք (բաժնային սեփականություն).

  • Բնակարան՝ Երևանում – բաժնային սեփականություն (1/5 մասնաբաժին), ձեռք է բերվել 1995 թվականի ապրիլի 30-ին

 

Բացի այդ, հայտարարագրում նշված է նաև Երևանում գտնվող բնակարան, որը նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է, սակայն այլ տվյալներ չեն ներկայացվել։

Տրանսպորտային միջոց

  • Հայտարարագրում նշված է 2007 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին, որպես 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց։

Բանկային միջոցներ

  • Բանկային հաշիվների մնացորդ՝ 4,093,000 դրամ

 

Կանխիկ դրամ

  • 900,000 դրամ

Եկամուտներ

Հայտարարագրված եկամուտների ընդհանուր չափը կազմում է 14,555,688 դրամ։

Եկամուտների աղբյուրներն են՝

  • Շահաբաժին – «ՕՖՆԱՐ» ՍՊԸ – 3,500,000 դրամ
    Աշխատավարձ – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – 312,740 դրամ
    Քաղաքացիաիրավական պայմանագիր – ՄԱԿ – 515,000 դրամ
    Աշխատավարձ – «ՕՖՆԱՐ» – 1,940,649 դրամ
    Այլ եկամուտ – Հայկական Կարմիր խաչի ընկերություն – 1,536,000 դրամ
    Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամ – 256,875 դրամ
    Աշխատավարձ – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան – 1,715,783 դրամ
    Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Հայաստանի երեխաներ» բարեգործական հիմնադրամ – 1,427,262 դրամ
    Քաղաքացիաիրավական պայմանագիր – «Միշել Օդենի անվան «Մայր» կենտրոն» – 20,000 դրամ
    Աշխատավարձ – «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» – 1,789,438 դրամ
    Աշխատավարձ – Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ – 1,541,941 դրամ

Ընդամենը՝ ֏ 14,555,688

Ուշադրության արժանի հանգամանքներ

  • Լուսինե Քոչարյանի եկամուտները ձևավորվել են միաժամանակ 11 պետական, մասնավոր և միջազգային կազմակերպություններից։
  • Հայտարարագրում նշված է նաև շահաբաժին մասնավոր ընկերությունից («ՕՖՆԱՐ» ՍՊԸ), ինչը կարող է առաջացնել հարցեր  բիզնեսի հետ կապի առկայության մասին։
  • Քոչարյանը եկամուտ է ստացել Հայկական Կարմիր խաչի ընկերությունից, այն դեպքում, երբ նրա ամուսինը աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեում՝ որպես ֆինանսական տնօրեն, ինչը կարող է  հնարավոր համընկնումների հարց առաջացնել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս