Քոչարյանի հիմնական հենարանը եղել է ՀՀԿ-ն. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, թե Սահմանադրական բարեփոխումներն այժմ անհրաժեշտ չեն:

Նա նշեց, թե Սահմանադրական բարեփոխումներն այժմ անհրաժեշտություն են. «Այն ուժերը, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում ընտրություններում ձայներ հավաքելու համար, հիմա խոսում են Սահմանադրական բարեփոխումների դեմ», – նշեց նա:

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետին, թե Կառավարություն են վերադառնում Ռոբերտ Քոչարյանի «կադրերը», ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Կառավարությունում հիմա հանրապետական կադրերն են: Դուք պետք է իմանաք, որ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Եվ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն աշխատել են այդ կաբինետում», – նշեց նա:

Անդրադառնալով Քոչարյանի այն դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանին ծանր ժառանգություն է բաժին ընկել, Է. Շարմազանովը հավելեց. «Տիգրան Սարգսյանը բավականին արդյունավետ և մեծ գործ է կատարել»:




Լրահոս