Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա․ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի  ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:

Ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիր քաղաքի գրասենյակի բացմանը Նարեկ Կարապետյանը նշել է, որ Արմավիրը գտնվում է Հայաստանի ամենաբերքատու տարածաշրջանի կենտրոնում՝ շեշտելով, որ  հայկական գյուղատնտեսության զարգացումը այստեղից է սկսվելու. «Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ մթերում արվի, վերամշակում արվի և արտահանվի։ Դա մարդկանց լավ ապրելու հնարավորություն կտա»։

Խոսելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական հայտի մասին, Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ  Հայաստանը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է եւ երկրի զարգացման համար նոր առաջնորդ է հարկավոր: Նրա խոսքով, միայն Հայաստանում կան աղքատ հայեր, ու դա նշանակում է՝ խնդիրը հայերից չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններից է։ (Գ)

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս