Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ մոտ չէ Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու որոշմանը։

«Մենք դեռ որևէ որոշում չենք կայացրել այդ հարցում։ Մենք նույնիսկ մոտ չենք դրան», – մեջբերում է «Նյու Յորք Փոստ»-ը Թրամփի խոսքերը՝ ի պատասխան Իրանում ամերիկյան զորքերի հնարավոր տեղակայման մասին հարցին՝ Սպահանում միջուկային օբյեկտները հսկելու համար։

Semafor-ը մարտի 8-ին հաղորդել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների տարբեր տարբերակներ, այդ թվում՝ առանձին օբյեկտների վրա ժամանակավոր վերահսկողություն սահմանելու հնարավորությունը։




Լրահոս