Armenian text to speach

ԱՄՆ-ն կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները՝ գների աճը զսպելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Վաշինգտոնը քննարկում է որոշ նավթային պատժամիջոցների թուլացումը՝ համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու նպատակով։ Գների աճը պայմանավորված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածներից հետո տարածաշրջանում առաջացած լարվածությամբ։

Թրամփը մարտի 9-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ժամանակավորապես չեղարկել որոշ նավթային պատժամիջոցներ՝ շուկաները կայունացնելու համար։

«Մենք որոշ նավթային պատժամիջոցներ ենք հանում, որպեսզի գները նվազեցնենք։ Որոշ երկրների նկատմամբ պատժամիջոցներ ունենք, և ժամանակավորապես կհանենք դրանք, մինչև իրավիճակը կարգավորվի», — ասել է Թրամփը։

Նա չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը, սակայն Reuters գործակալությունը հաղորդել է, որ քննարկվում է Ռուսաստանի նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացումը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը նաև թույլ էր տվել Հնդկաստանին ժամանակավորապես գնել ծովում արդեն բեռնված ռուսական նավթ՝ Մերձավոր Արևելքում մատակարարումների խափանումները փոխհատուցելու համար։

Սպիտակ տան ներկայացուցիչ Թեյլոր Ռոջերսը նշել է, որ Թրամփի վարչակազմը դեռևս Իրանի դեմ գործողությունների սկսվելուց առաջ մշակել էր էներգետիկ շուկաների կայունացման ծրագիր և շարունակում է դիտարկել հնարավոր տարբերակները։

Միաժամանակ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ իր պատժամիջոցային քաղաքականությունից, թեև հնարավոր են ժամանակավոր քայլեր՝ համաշխարհային էներգետիկ շուկաները կայունացնելու նպատակով։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս