Այսօր Մեծ Պահքի 23-րդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարությանտոն (Զատիկ)։ Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագումունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը ՄեծՊահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտելպահքի ժամանակ։
Դդմիկով ալադի
Դդմիկով ալադի պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ/գ ալյուր, սամիթ, աղ, սև պղպեղ, ձեթ (տապակելու համար)։ Կանաչին լվանալ, չորացնել և մանր կտրատել։ Կանաչի վրա ավելացնել մանրացրած սխտորը մանրացնել, սև պղպեղ։
Դդմիկը լվանալ, սրբել և անցկացնել մեծ քերիչով, լցնել կանաչի վրա։ Ավելացնել ալյուրը և նորից խառնել։ Խառնուրդը պետք է համեմել աղով, տապակելուց անմիջապես առաջ, որ դդմիկը ջուր չթողնի։ Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել։ Խառնուրդը գդալով մաս-մաս լցնել բուսայուղի մեջ և գդալով տափակացնել։ Եփել միջին կրակի վրա 1-2 րոպե, ապա շրջել, ցածրացնել կրակը և եփել ևս 3-4 րոպե։ Տապակելուց հետո ալադիները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որ ավել ձեթը քամվի։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:























