Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Նիկոլ Փաշինյանը դասի գնում. 14 մլն պարգևավճարի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մի քանի օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը երեկոյան կադրեր է հրապարակում, թե ինչպես է գնում ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, մասնակցում վերապատրաստման դասընթացների:

ArmLur.am-ի աղբյուրների հաղորդմամբ, կրթության նկատմամբ այս վերաբերմունքը ոչ թե «կրթվելը նորաձև» է թրենդի մեջ է, այլ անցած տարեվերջին ստացած պարգևավճարի պայմաններիս մեկը:

ArmLur.am-ի կառավարական աղբյուրները փոխանցում են, որ մոտ 14 միլիոն դրամ պարգևավճար ստանալը եղել է կոնկրետ պայմանով, որ պետական պաշտոնյաները 7-10 մլն դրամական պարգևներից պետք է մաս առանձնացնեն վերապատրաստման դասընթացների, կրթական որևէ ծրագրի վրա:

Հիշեցնենք, որ հրապարակված տարբեր տվյալների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն 2025-ի առաջին կեսին ստացել է մոտ 11.95 մլն դրամ պարգևավճար, իսկ առանձին կատեգորիայով ևս մոտ 1.97 մլն դրամ հավելավճար, ընդհանուր՝ մոտ 14 մլն դրամ:

Այժմ, ըստ ArmLur.am-ի աղբյուրների, այդ «գիտելիքահեն ներդրման» շրջանակում վարչապետը երեկոյան ժամերին հաճախում է ակադեմիա՝ դասի։

Ի դեպ, կառավարական համակարգում խոսում են, որ առաջիկայում դասի նստած պաշտոնյաների թիվը կարող է ավելանալ․ չի բացառվում, որ գործադիրի տարբեր ներկայացուցիչների էլ տեսնենք վերապատրաստման դասընթացներին՝ միգուցե նույնիսկ սոցցանցերում ռիլերով «ուսանողական կյանք» ցուցադրելիս։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս