Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական 4 կանայք «շահել» են. ի՞նչ է «բացահայտել» ՔՊ վերահսկող հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում դեռ շարունակվում են քննարկումները կուսակցության ներքին ընտրությունների շուրջ։

Բանն այն է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի և Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանի՝ ընտրություններին միջամտելը լուրջ աղմուկ է բարձրացրել կուսակցության ներսում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վերահսկող հանձնաժողովը տեղեկություններ է ստացել, որ վերոնշյալ անձինք ներքին քարոզարշավը իրականացրել են ոչ այնպես, ինչպես սահմանված էր ՔՊ վարչության որոշմամբ։ Մասնավորապես, Դավիթ Դանիելյանն ու Կարեն Գրիգորյանը զանգահարել են ՔՊ պատվիրակներին և խնդրել իրենց ձայն տալ։

Պատվիրակները այս մասին տեղեկացրել են ՔՊ վերահսկող հանձնաժողովին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցվել է կուսակցության վարչությանը։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրանք երկուսն էլ հեռացվել են թե՛ լավագույն 50-ի ցուցակից, թե՛ ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակից։

Հիշեցնենք, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակի ձևավորման առաջին փուլի ներքին ընտրությունները տեղի են ունեցել 2026 թվականի փետրվարի 13-15-ը։

Նշենք, որ երկու տղամարդկանց «հեռացումից» շահել են ՔՊ կանայք: Վերջին շարքերում հայտնված մի քանի կին, ցուցակում «առաջ» են եկել, քանի որ քվոտայով պետք է ցուցակում ամեն երկրորդը կին լիներ:

ՔՊ-ականների համար անակնկալ է եղել, որ լավագույն 50-յակում է հայտնվել Արփի Դավոյանը, որին չէր հաջողվել հաղթարաել անցողիկ շեմը:

Մենք տեղեկացանք, որ կանանց քվոտայով ՔՊ-ական 4 կանայք ընդգրկվել են ՔՊ ներքին ընտրությունների լավագույն 50-յակում` Արաքսյա Վարդանյանը`287 ձայնով, Միլադա Հովհաննիսյանը`286 ձայնով, Լուսինե Բադալյանը`270 ձայնով և Արփի Դավոյանը`264 ձայնով:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս