Armenian text to speach

Սամվել Կարապետյանի աջակցությամբ մինչ այսօր Գյումրիի 30-ից ավելի անօթևան ընտանիքի նվիրաբերվել են բնակարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբ։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ անդրադառնալով Գյումրիում անօթևան ընտանիքին բնակարան նվիրաբերելուն։

«2020 թվականի հունիսի 1-ը գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ երկար կհիշեն։ Արտյոմն ու Մարիամն այդ օրը վերջապես բացեցին երկար սպասված բնակարանի դուռը։ Նրանք այն հազարավոր գյումրեցիներից էին, որոնց ընտանիքները, անօթևան մնացին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, բայց նրանց ու շատերի համար հույսի դուռ բացեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։

Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 3 տասնյակից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են բնակարաններ։ Այդ բնակարանները պարզապես անշարժ գույք չեն, այլ վերադարձված արժանապատվություն, անվտանգության զգացում, հավատ ապագայի նկատմամբ»։ (Գ)

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս