Armenian text to speach

Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Իրանը սպասում է միջազգային հանրության վճռական գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը սպասում է միջազգային հանրության վճռական գործողություններին, այս մասին ասել է Իրանի Ագ նախարար Աբաս Արաղչին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման։ Հաշվի առնելով հումանիտար հետևանքներն ու մասշտաբային վնասները՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը»,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը և ջանքերի կարևորությունը հակամարտության դեէսկալացիայի, ողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման համար:




Լրահոս