Գալուստ Սահակյանի ձայնը մինչև ապրիլի 28-ը չենք լսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ի գրասենյակի մոտ լրագրողները սպասում էին նորանշանակ ԱԺ նախագահին: Տեսնելով, որ Գալուստ Սահակյանը երկար ժամանակ չի իջնում, լրագրողներից մեկը զանգահարեց նրան` պարզելու համար, թե նա կարող է պատասխանել լրագրողների հարցերին:

Սակայն նա նշեց, թե այսօր պատրաստ չէ հարցազրույց տալու և բոլոր հարցերին կպատասխանի միան ապրիլի 28-ին, երբ Ազգային ժողովի քվեարկությամբ կհաստատվի նրա պաշտոնը:

 




Լրահոս