Armenian text to speach

Քննարկեցինք ենթակառուցվածքային հարցեր․ թուրք նախարարը՝ Փաշինյանի և ՏԿԵ նախարարի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարիզում Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ: Այս մասին թուրք նախարարը գրառում է կարատել X-ի իր միկրոբլոգում:

«Հարգելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ Փարիզում հանդիպում ունեցանք։

Քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում մնայուն խաղաղությանը ու կայունությանը:

Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, մասնավորապես՝ էլեկտրական համակարգերի փոխկապակցմանը, ատոմային էներգետիկային և բնական գազին»,-գրել է Բայրաքթարը։




Լրահոս