Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանին դատած դատավորը կքննի Վալերի Օսիպյանի գործը․ հայտնի «Մացոն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի գործը կքննի դատավոր մնացական Մարտիրոսյանը՝ «Մացոն»:

Հավելենք, որ Մնացական Մարտիրոսյանը 2010 թվականի հունվարին մարտի մեկի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտեց Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է իրեն ենթակա՝ առորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով ներով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Ռոբերտ Վազգենի Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության իր ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի՝ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները՝ բացառելը, որպիսի գործողություններով՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս