Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր առաջին հարցազրույցն է տվել որպես «Տոբոլի» գլխավոր մարզիչ:
«Երբ ավարտեցի Հայաստանի հավաքականի հետ իմ աշխատանքը, նշեցի, որ ցանկություն ունեմ արտասահմանյան ակումբում աշխատելու, իսկ «Տոբոլի» ղեկավարների հետ կարողացանք ընդհանուր հայտարարի գալ: Այլ մարդիկ կան, ովքեր լավ գիտեն ղազախական ֆուտբոլը:
Մարզչի այս աշխատանքը համապատասխանում է ինձ»,- նրա խոսքը մեջբերում է vesti.kz-ն:
Վարդան Մինասյանը պաշտոնապես պայմանագիր ստորագրեց ղազախական «Տոբոլի» հետ: Մինասյանը երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Նրան կօգնի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը: