Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սատանայականբան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից:

Մասնավորապես, նա իրավապահներին հայտնել է, թե ինքը պետք է սպաներ նրան, քանի որ «նրա մեջ սատանայական բան է տեսել» ու իր հասցեին հայհոյանք է հնչել։

Իրավապահները, չնայած օտարերկրացու ցուցմունքին, փորձում են գտնել նրանց միջեւ առկա կապը հասկանալու համար, թե նախկինում կապ ունեցել են միմյանց հետ, թե՝ ոչ։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանած կասկածյալին։նա օտարերկրացի է՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի։ Հայտնել էինք, որ Շենգավիթում 62-ամյա տղամարդուն սպանելու դեպքից։ Մասնավորապես, նրա որդին 44-օրյա պատերազմի մասնակից է, և պատերազմին մասնակցելուց հետո առողջական խնդիրներ է ունեցել։ 62-ամյա Ռուբենը պարբերաբար որդուն տարել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում գտնվող բժշկական կենտրոն, և ահա այցերից մեկից հետո 62-ամյա տղամարդուն գտել են Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում սպանված։ Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս