ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանից ՌԴ քաղաքացիների տարհանման կազմակերպման գործում ցուցաբերած արդյունավետ օգնության համար, հաղորդում է Կրեմլը։
Պուտինն ու Ալիևը ընդգծել են ռազմական գործողություններն արագ դադարեցնելու և Մերձավոր Ալևելքում դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը։























