
Հայաստանի 2011թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի “”Շախտյորի”” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին այսօր հայտնի դարձավԱվանի “”Հարսնաքար”” համալիրում կայացած Հայաստանի հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում: Մխիթարյանին “”Ոսկե խաղակոշիկը”” հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Երկրորդ տեղում հանգրվանեց ռուսական “”Կրասնոդարում”” ելույթ ունեցող Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և ստացավ “”Արծաթե խաղակոշիկ””:Լավագույն եռյակը եզրափակեց Ռոման Բերեզովսկին, ով ստացավ “”Բրոնզե խաղակոշիկ””:Իսկ մարզիչների անվանակարգում Հայաստանի 2011թ. լավագույն մարզիչ տիտղոսին արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։ Քվեարկության ամբողջական արդյունքները շուտով կհրապարակվի ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: