Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները մարտի 10-ին Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել առանց հաշվառման հասցեի 37-ամյա մի տղամարդու։ Նա հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:























