Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՀՀ քննչական կոմիտեն կասեցրել է Արագածոտնի թեմի հաշվապահի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետը՝ դատաֆինասատնտեսագիտական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն նշանակելու հիմքով:
Հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին եւ հաշվապահ Նաիրա Ալավերդյանը ազատ էր արձակվել:
Հիշեցնենք` 2025 թվականին հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































