ԵՄ դեսպանները հաստատել են նոր պատժամիջոցներ իրանցի 19 պաշտոնյաների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Այսօր ԵՄ անդամ պետությունների դեսպանները հաստատեցին նոր պատժամիջոցներ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար պատասխանատու 19 պաշտոնյաների և կազմակերպությունների ( Իրանի – խմբ.) նկատմամբ», – գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։



















































































