Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողությունը կշարունակվի մինչև դրա բոլոր նպատակների իրականացումը։
«Այս գործողությունը, որը գլխավորում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ովքեր ամեն օր հաղորդակցվում և համակարգում են իրենց գործողությունները, կշարունակվի առանց ժամանակային սահմանափակումների, մինչև մենք հասնենք մեր բոլոր նպատակներին և հաղթենք մարտում», – ասել է Կացը, ըստ գերատեսչության մամուլի ծառայության։























