Armenian text to speach

Փեզեշքիանի որդին տեղեկություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահի որդին՝ կառավարության խորհրդական Յուսեֆ Պեզեշկիանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է և առողջ, չնայած լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, որ նա վերջերս վիրավորվել է։

«Ես լուր լսեցի, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Ճշտեցի իմ գործընկերներից։ Նրանք ասացին, որ, Աստծո շնորհիվ, նա ողջ-առողջ է», – գրել է Փեզեշքիանը Telegram-ում։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին՝ այն օրը, երբ սկսվեց Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը։




Լրահոս