Այսօր Մեծ Պահքի 24-րդ օրն է։ Այն տեւում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչեւ Սուրբ Հարության տոն (Զատիկ)։
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Ուստի՝ ArmLur.am-ը Մեծ Պահքի ողջ ընթացքում կներկայացնի բուսական կերակրատեսակներ, որոնք կարելի է ուտել պահքի ժամանակ։
Միջինքի գաթա
Պահքի 24-րդ օր միջինքն է, երբ Պահքի կիսվում է։ Ավանդության հաամաձայն՝ միջինքին պատրաստում են բացառապես բուսական մթերքներով գաթա, որն էլ կոչում են միջինքի գաթա։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 500 գ ալյուր, 200 գ բուսական յուղ, 1 թ/գ խմորիչ կամ թթխմոր, 1 ճ/գ շաքար, մեկ պտղունց աղ, մեղր։
Միջուկի համար անհրաժեշտ է 200 գ ալյուր, 150 գ շաքար, 100 գ բուսական յուղ, տարբեր տեսակի չրեր, չամիչ, ընկույզ, 1թ/գ վանիլային շաքար։
Խառնում ենք ալյուրը, շաքարավազը, աղը և թթխմորը՝ ստանալով հարթ զանգված։ Ավելացնում ենք ձեթն ու մեղրը և խառնում, ապա աստիճանաբար ավելացնում գոլ ջուրը, մինչև ստանում ենք հարթ ու միասնական խառնուրդ։ Այնուհետև մեջը լցնում ենք չամիչն ու ընկույզները։Դրանից հետո խմորն թողնում ենք 10-15 րոպե հանգստանալու համար, ձևավորում և տեղադրում նախապես տաքացրած 180°C վառարանում մոտ 30-40 րոպե՝ մինչև ոսկեգույն շերտ ստանալը։ Երեսը զարդարում են նուշի հատիկներով և քսում ենք մեղր։
Միշտ հիշե՛ք․ պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անիմաստ ու անօգուտ է, որովհետեւ «սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում» (Սուրբ Գրիգոր Տաթեւացի):
Միշտ հիշե՛ք․ պահք պահում ենք մենք մեզ համար, մեր մեղքերից, վատ սովորություններից ազատվելու համար, այլ ոչ ցուցադրության համար։ Մատթեոս 6։16-18-ում գրված է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:



















































































