Armenian text to speach

Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ իրացնողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալը, մարտի 10-ին, ժամը 13։05-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Վրացական փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է բուսական զանգվածով ութ փաթեթ

Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ փաթեթներից մեկն էլ անձնական օգտագործման համար էր։

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։




Լրահոս