Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեր Թադեն պատրաստ է Մայր Աթոռի հետ երկխոսության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի զրուցակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալուծ հռչակված քահանա, Թալինի Բազմաբերդ համայնքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե Թախմազյանը։

Տևական ժամանակ է, ինչ մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ ընդդեմ կարգալույծ հռչակված քահանա Տեր Թադեի (Արամայիս Թախմազյան)։ Մայր Աթոռը Դատարանից պահանջել է պարտավորեցնել կարգալույծ քահանային վերադարձնել Եկեղեցուն սեփականությա իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցու բանալիները, դրանով իսկ արգելել նրան մուտք գործել Եկեղեցու Խորան, ավանդատուն և ատյան։ Մայր Աթոռը պահանջել էր նաև պարտավորեցնել Տեր Թադեին Մայր Աթոռի կողմից նրան հատկացված բնակարանը վերադարձնել։

Այս ամենին զուգահեռ՝ փետրվարի 5-ին կարգալույծ հռչակված քահանաներ Տեր Թադեն և Տեր Արամը հայց էին ներկայացրել Դատարան՝ պահանջելով Մայր Աթոռին պարտավորեցնել վերականգնել իրենց հոգևոր ծառայության պաշտոնները։ Կրկնակի հայց ուղարկելուց հետո՝ Տեր Թադեն ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Դատարանը որոշել է պարտավորեցնել Մայր Աթոռին՝ ամբողջությամբ և անխոչընդոտ ապահովել և՛ իր, և՛ Տեր Արամի հոգևոր ծառայության պաշտոնները։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս